Crockery.am կայքը ներկայացնում է միայն մեծածախ առևտրի հարթակ։

Crockery.am-ը հիմնադրվել է 2022 թվականին՝ Հայաստանի առցանց առևտրի ոլորտում, նոր մշակույթի ներդրման և զարգացման նպատակով։
Crockery.am-ը մեծածախ օնլայն գնումների համակարգին անցնելու լավագույն տարբերակն է, ընդամենը միքանի քայլի արդյունքում ձեր նախընտրած ապրանքները կարող եք պատվիրել ՀՀ ողջ տարածքից։ Այսուհետ գնումներ կատարելու համար անհրաժեշտություն չեք ունենա այցլելու առևտրի կենտրոններ՝ գնումներ կատարելու համար, հատկապես եթե այն ձեր բնակավայրից հեռու է։
Մեր առաջնային նպատակն է թեթևացնել գնումների կազմակերպման հոգսն առանց լրացուցիչ ծախսերի։
Յուրաքանչյուր պատվեր կարևոր է մեզ համար անկախ չափից, ուստի դրանք նախապատրաստելիս մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում, և հաշվի ենք առնում հաճախորդի կատարած նշումները:
Ապրանքների առաքումը տեխնոլոգիական, մտավոր և բավականին ծախսատար ծառայություն է: Ուստի մենք համագործակցում ենք արտադրող և ներմուծող լավագույն ընկերությունների հետ, և մեր հաճախորդներին առաջարկում ձեռք բերել ապրանքները լավագույն մեծածախ գներով։


Crockery.am-ը աշխատելու է փակ եղանակով, ապահովելով իր հաճախորդների տվյալների գաղտնիությունը։
Ինչ առավելություն ունի փակ տարբերակով աշխատելը՝ պահպանվում են գների գաղտնիությունը, հավատարիմ մնալով մեծածախ առևվտրի բոլոր նրբություններին։